-
10.10.2020|
20:49
«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Տևական խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
-
10.10.2020|
20:48
ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը տանտիրոջ կարգավիճակում Լեհաստանի Տիխի քաղաքում կմրցի Վրաստան հավաքականի հետ: Այսօր նախախաղային ասուլիսին մասանկցել է նաև Հենրիխ Մխիթարյանը:
-
10.10.2020|
20:46
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հայկական կողմի գլխավոր անհանգստությունն այդ իրադարձություններին Թուրքիայի ակտիվ մասնակցությունն է:
-
10.10.2020|
20:43
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ, Վոլոկոլամյան մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) հայտարարել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու և Կովկասի մուսուլմանների վարչության միջև բանակցություններին, որպեսզի թույլ չտա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իսլամի և քրիստոնեության միջև առճակատման վերածվի:
-
10.10.2020|
20:42
ՀՀ ՄԻՊ-ն այսօր այցելել է Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերի հարվածից տուժած լրագրողին:
-
10.10.2020|
20:41
Ֆրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն այժմ պետք է ամբողջովին կյանքի կոչվի, որպեսզի թշնամանքին վերջ տալու համար պայմաններ երաշխավորվեն՝ Reutersհայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ագնես վոն դեր Մուլը:
-
10.10.2020|
20:40
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։
-
10.10.2020|
20:38
Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղում՝ որպես քայլ դեպի խաղաղություն, շաբաթ Twitter-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
-
10.10.2020|
20:37
Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակներով հրադադարի համաձայնությունը: Վիեննան հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունները արագ կվերսկսեն:
-
10.10.2020|
20:36
Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը՝ հայտնում է Արցախի ԱԳՆ-ը՝ ներկայացնելով հռչակագրի տեքստի թարգմանությունը։