-
10.10.2020|
20:18
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ: Արցախի արտաքին գերատեսչությունը խստագույնս դատապարտում է մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների «Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը»։
-
10.10.2020|
20:17
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման ողջունել է մոսկովյան բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու համաձայնությունը:
-
10.10.2020|
20:16
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր նախագահներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ միջնորդելու և հրադադարի հասնելու համար, և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
-
10.10.2020|
13:10
2018-ի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ ԱԱԾ տնօրեն է պաշտոնանկ լինում:
-
10.10.2020|
13:08
Փաստորեն ադրբեջանական բանակը ունի նաև աշխարհի «ամենահզոր» հակահրթիռային համակարգը։ Մանկապարտեզի մուլտերը ադրբեջանի հասարակության համար շարունակվում են՝ ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննսիյանը։
-
10.10.2020|
13:04
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
-
10.10.2020|
13:03
Հաշվի առնելով Թուրքիայի մասնակցությունը Հարավային Կովկասում պատերազմին` անպատասխանատվություն է Անկարային գերմանական զենքի մատակարարումը շարունակելը՝ հայտարարել է Գերմանիայի Բունդեստագի Ձախերի խմբակցությունը:
-
10.10.2020|
13:01
Խոջալուից Հադրութին հարվածելու լուրը արդեն ոչ թէ սովորական ծիծաղելի լուր է, սա Ալիևի «հաղթանակից» հետո արդեն հիվանդ երևակայության նոր ռեկորդ է՝ ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
10.10.2020|
13:00
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ 11 ժամյա բանակցություններից: Նա Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:
-
10.10.2020|
13:00
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 28 զինծառայող. Պաշտպանության բանակը հրապարակել է անունները։