-
07.10.2020|
22:34
Իրանը պաշտոնական նոտաներ է ուղարկել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ իրանական տարածք արկերի ընկնելու պատճառով՝ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
-
-
07.10.2020|
22:31
Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը պահանջել է պատասխանատվության կանչել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հրահրող և բորբոքող Թուրքիային՝ պատգամավորները հայտարարել են
Եվրախորհրդարանի՝ հոկտեմբերի 7-ի լիագումար նիստում, երբ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։
-
07.10.2020|
22:30
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։ Պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը։
-
07.10.2020|
22:29
Քիմիայի բնագավառում 2020-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) և Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»:
-
07.10.2020|
22:28
Թուրքական լիրան շարունակում է 10-օրյա անկումը: Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել:
-
07.10.2020|
22:26
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: Խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։
-
07.10.2020|
22:25
«Նորից թիրախավորվում է Շուշին։ Հասկացեք ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն»։
-
07.10.2020|
22:18
Եվրոպական խորհրդի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում լիագումար նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախում Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրարելու համար
-
07.10.2020|
22:14
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ, գրում է sputnik-georgia.ru-ն։