-
06.10.2020|
21:52
Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվորեն ներգրավվում են վարձկան զինյալներ՝ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներից։
-
06.10.2020|
21:48
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ ժամը 22։00-ից սկսյալ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամբողջ գիշեր և հայաստանյան թեմերի բոլոր եկեղեցիներում փոխեփոխ կատարվելու է աղոթք և սաղմոսերգություն Արցախի ժողովրդի և հայոց բանակի համար։
-
06.10.2020|
21:48
Ադրբեջանի ՊՆ նախարարը հանձնարարել է շարունակել «հակահարձակումը» ղարաբաղյան հակամարտության գոտում։ Զաքիր Հասանովը նաև սպառնացել է՝ եթե հայ զինվորականները գործի դնեն «Իսկանդեր» համակարգեր, Ադրբեջանը կձեռնարկի «համարժեք, պատասխան քայլեր»։
-
06.10.2020|
21:46
Հայաստանի նախագահի աշխատակազմը հաղորդում է, որ 81,3 միլիոն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար:
-
06.10.2020|
21:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախ: Նա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն:
-
06.10.2020|
21:40
Ղրղըզստանի ԿԸՀ-ն չեղարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ երկրում սկսված զանգվածային ցույցերից հետո։ Մինչ այդ՝ անցած գիշեր, քվեարկության արդյունքները վիճարկող հազարավոր մարդիկ մտել են Ազգային անվտանգության պետական կոմիտե և ազատ արձակել կոռուպցիայի համար ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին և նախկին 2 վարչապետներին։
-
06.10.2020|
21:38
ԱԺ-ն 99 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
-
06.10.2020|
21:36
Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում, եթե դրա կարիքը լինի՝ այսօր հայտարարել է ԱԳ նախարար Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
-
06.10.2020|
21:35
Բացահայտվել են ֆինանսական գաղտնի մանրամասներ՝ Իսրայելից Ադրբեջան զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ Ռուս լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ադրբեջանին զինամթերք մատակարարած իսրայելական պետական կազմակերպությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կապված օֆշորային միջնորդներին միլիոնավոր դոլարներ են վճարել։ Այս մասին գրում է hetq.am-ը։
-
06.10.2020|
19:59
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման այն կիրառելու մասին որոշում է կայացրել: