30.09.2020|
21:51
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության թագավոր, Զույգ Սրբավայրերի Պահապան Սալման բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին: