29.09.2020|
00:25
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին և նրանց հանգամանալից ներկայացրել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով «Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը»: