Բրեկզիտի հարցով ԵՄ ավագ բանագնաց Միշել Բարնյեն մեկնել է Լոնդոն: Նա ասել է, որ ԵՄ-ն անպայման կփորձի համաձայնության հասնել Բրիտանիայի հետ: «Մենք հանգիստ ենք, զուսպ, իրատես և վճռական»,- նշել է Բարնյեն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպային հաստատել իր ինքնիշխանությունը ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերություններում: Նա նաև ռուս ընդդիմադիր Ալեքսանդր Նավալնիին թունավորելու համար «Նովիչոկի» օգտագործումն անվանել է «կարմիր գծերի» հատում՝ գրել է Պյոտր Սմոլյարը Le Monde-ում:
Թուրքիան պատրաստ է Հունաստանի հետ բանակցություններ սկսել Միջերկրականում օգտակար հանածոների հանույթի հարցով՝ սեպտեմբերի 22-ին հաղորդել է France-Presse-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին:
ՍԴ դատավորներն այսօր ՍԴ նախագահ չեն ընտրել։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին ասաց, որ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նիստ կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին։
Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` սեպտեմբերի 23-ի երդմնակալության արարողությունը` հայտարարելով, որ չի ընդունում բելառուս ղեկավարի օրինականությունը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվի կազմկոմիտեն հայտարարել է.«Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերելու ճշգրտությունը:
Չինաստանի տնտեսական ազդեցությունը շարունակում է աճել՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ԱՄՆ-ի և Եվրամիության համար։
Վերջին տվյալներով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսներին Չինաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Արտահանման աճի կարևոր շարժիչներից են դարձել բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականության ենթակառուցվածքները և արդյունաբերական արտադրանքը...