Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս «Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն», ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Երեկ սկսվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը, որ ավանդաբար անցկացվում է սեպտեմբերին ու տևում մեկ շաբաթ: Այս անգամ, պատմության մեջ առաջին անգամ, նստաշրջանն անցնում է վիրտուալ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունն այս տարի կանցկացվի ավելի համեստ ձևաչափով COVID-19-ի պանդեմիայի պատճառով՝ սեպտեմբերի 22-ին տեղեկացրել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տնօրեն Օլաֆ Նյոլստադը NRK հեռուստաալիքի եթերում:
Հայ ճանաչված կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ երկու երիտասարդ դաշնակահար ներկայացել են ինքնատիպ ելույթով։
Սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
ՀՀ անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը.
Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին:
ԲՀԿ «Հայրենիք» և ՀՅԴ կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց թեզը, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի:
Չինաստանի տնտեսական ազդեցությունը շարունակում է աճել՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ԱՄՆ-ի և Եվրամիության համար։
Վերջին տվյալներով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսներին Չինաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Արտահանման աճի կարևոր շարժիչներից են դարձել բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականության ենթակառուցվածքները և արդյունաբերական արտադրանքը...