20.09.2020|
13:40
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ շարունակում է բուժում ստանալ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում, պատմել է իր առողջական վիճակի մասին: Ինստագրամում նա գրել է, որ դեռևս չի կարողանում ինքնուրույն օգտվել հեռախոսից, իսկ ջուր լցնելն ու խմելը վերածվում է «ատրակցիոնի»: