16.09.2020|
10:42
New York Times-ը, հղում անելով Գերմանիայի անվտանգության ծառայությունների անանուն ներկայացուցչին, հաղորդել է, որ Ալեքսեյ Նավալնին Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստան վերադառնալու ցանկությունը և մերժել ՌԴ իշխանությունների համատեղ հետաքննության առաջարկը: