Մտահոգիչ է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ցանկանում ունենալ Սահմանադրական դատարանի նորացման գործընթացին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների ընտրության գործընթացին։
Նախորդ գործընթացն իր արդյունքներով և ներկայիս գործընթացն իր արդյունքներով տարբեր են՝ խորհրդարանում հայտարարեց ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ինչո՞ւ համաձայնեց կրկին առաջադրվել: Պատգամավորը ավելի շատ կցանկանար իմանալ, թե ինչ հոգեբանական վիճակում է ՍԴ դատավորի թեկնածուն:
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ ՀՀ ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020-ի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ:
Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է ալ-Ազհար մզկիթի գերագույն իմամ շեյխ Ահմադ Մուհամադ ալ-Տայիբի հետ։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ վարակվել էր կորոնավիրուսով, դուրս է գրվել Միլանի San Raffaele հիվանդանոցից: Նա շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի մոտ հավաքված աջակիցներին ու լրագրողներին:
Չնայած կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին, Վրաստանի իշխանությունները լիակատար կարանտին և արտակարգ դրություն հայտարարելու մտադրություն չունեն՝ լրագրողներին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին։
«Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը շարունակում է բարելավվել», - այսօր հայտարարել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի ներկայացուցիչները։
Անկախ ԱՄՆ-ից (և ոչ միայն…) ոմանց լավատեսական հայտարարություններին, փաստերը հուշում են, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ավելի ճիշտ, Ուկրաինայի հետ և Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմը մոտ ժամանակներս, ցավոք, չի ավարտվի...