06.09.2020|
15:29
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հրավիրվել է Պետդեպարտամենտ։ Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը դեսպանին ասել է, թե ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Գերմանիայի իշխանությունների եզրակացությունից, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանում թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական թույնով։