04.09.2020|
17:52
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30 բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):