ԱՄՆ-ի բանակի միջուկային զինանոցը բավարար կլինի անհրաժեշտության դեպքում միաժամանակ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար, – հայտարարել է ամերիկացի գեներալ Գլեն Վան Հյորքը:
«Լիդիան Արմենիա» ընկերության նախկին աշխատակիցները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության: Մամուլի ասուլիսում նախկին աշխատակիցներից Լինա Հովսեփյանը, ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ իրենք երկար ժամանակ է չեն աշխատում 10 ակտիվիստի պատճառով:
Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ ընդունելության քննությունների հետ կապված ԿԳՍՄ նախարարության շուրջ ստեղծված լճացած վիճակին: Փաստացի մոտ հազարի հասնող դիմորդներ բախվել են անորոշության և չեն կարողանում գտնել լուծումներ այն թնջուկից, որն առաջացել է նախարարության անշրջահայաց գործելակերպի պատճառով:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան բոլոր ջանքերը կներդնի Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման համար:
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը, որը ստեղծվել է Ն. Ֆ. Գամալեյի անվան Ազգային հետազոտական կենտրոնում և փոխանցվել է փորձաքննության, կարող է գրանցվել օգոստոսի 10-12-ը:
Եվրասիա միջազգային համալսարանը միասնական քննությունների արդյունքներով 13-15 միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած բոլոր դիմորդներին կընդունի հեռակա համակարգ ուսման վարձավճարի արտոնյալ պայմաններով (50% զեզչի հնարավորությամբ), իսկ 16-20 միավոր վաստակած ուսանողները կսովորեն անվճար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, որով՝ Կառլեն Իշխանի Ավետիսյանն ազատվել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցել է 16,6 միլիոնը, մահերի թիվը մոտենում է 660 000-ին, ապաքինվել է 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 308-ով՝ հասնելով 37937-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն: Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...