Վաղվանից մինչև օգոստոսի 10-ը, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվելու Նախիջևանում: Իհարկե սա առաջին անգամը չէ, բայց ռազմական առումով մի շարք հարցեր կարող է առաջացնել: Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն:
ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոչ են արել Թուրքիային ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային, որ 1000-րդ օրն է բանտում՝ 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու և լրտեսելու մեղադրանքներով։
ԵՄ արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Բելառուսում նախագահական ընտրություններից առաջ ձերբակալությունների, խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների հետապնդումների կապակցությամբ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հուլիսի 18-ին իր և իր թիմակիցների հասցեին արված խիստ քննադատական գրառմանը...
Եվրոպական երկրները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին և քննարկում են նոր սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, մինչ միլիոնավոր մարդիկ, գտնվելով արձակուրդում, ճանապարհորդում են Եվրոպայով, գրում է The Guardian թերթը:
Բուլղարիայում արդեն 19-րդ օրը շարունակվում են բողոքի ցույցերը, ցուցարարները պահանջում են վարչապետ Բոյկո Բորիսովի կառավարության, գլխավոր դատախազ Իվան Գեշևի հրաժարականը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...