Կադրային փոփոխություններ են կատարվել «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ում: Տնօրենների խորհուրդը 2020թ. հուլիսի 22-ին հաստատել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ /ՄՄԳ/» ՀԲԸ-ում նոր նշանակումները: Այս մասին գրում է 168.am-ը, հղում անելով www.metalinfo.ru կայքին:
Ըստ WAFA գործակալության, Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են երկխոսություն սկսել Իսրայելի հետ, եթե Իսրայելի կառավարությունը հրաժարվի Պաղեստինի տարածքները բռնակցելու միակողմանի ծրագրից:
«Փաստի» տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ սահմանադրական փոփոխությունների մասով։
«Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների վաճառասեղաններից հանվել են հայկական արտադրության պահածոյացված մթերքը, հանքային ջուրը և ալկոհոլը, ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Հուլիսի 23-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիթցենբերգերը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ և հանդիպել ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ՝ տեղեկացնում է minval.az կայքը: Խալաֆովն ԱՄՆ դեսպանին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին իբր «հայկական կողմի սադրանքների մասին», իսկ «որոշ սադրանքներ էլ տեղի են ունեցել հենց ԱՄՆ-ում»:
The Washington Post-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու դրա շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին՝ նկատելով, որ մոլի թշնամիները որպես համանախագահ են հանդես գալիս մի խմբում, որը փորձում է երկու պետությունների միջև խաղաղության հաստատման հասնել:
Եվս մեկ հաղթանակ «Բանաձևային պատերազմում»: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց: Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը:
Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ նախագահին գրություն է ուղարկել ու տեղեկացրել, որ դուրս է գալիս ԲՀԿ խմբակցությունից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սերգեյ Բագրատյանը խմբակցությունից հեռանալու պատճառներ ունի:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...