Այսօր սկսվել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան, հայտնում են դեսպանությունից։ ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ Ազգային անվտանգության խորհուրդը օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Նիստից հետո հայտարարությամբ քննադատվել է Հայաստանի՝ «խաղաղությունը խաթարող և միջազգային իրավունքը անտեսող ագրեսիան»:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 469-ով՝ հասնելով 36162-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժեի Ազգային կուսակցության վարչությունը հատուկ հայտարարություն է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի սահմանում պատերազմական գործողությունների կապակցությամբ:
Ինձ բացատրեք, թե ե՞րբ արժեզրկվեցին «փորձագետ» եւ «վերլուծաբան» բառերը։ Մենք, կարծես, արդեն սովորել ենք, որ նույն մարդը սահմանադրության, ընտրական իրավունքի, միջազգային հարաբերությունների, մարդու իրավունքի, ռազմարվեստի մասնագետ է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը այսօր՝ հուլիսի 23-ին‚ ժամը 19.00‚ հրավիրում է միանալու առցանց ցուցադրությանը և վայելելու ժամանակակից երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցչի՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» թիվ 7 սիմֆոնիան։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...