Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 
  • Արմեն Սարգսյան. Եթե ունենայի իրավունք՝ գույքահարկին առնչվող օրենքը հետ ուղարկել ԱԺ, կանեի

    Արմեն Սարգսյան. Եթե ունենայի իրավունք՝ գույքահարկին առնչվող օրենքը հետ ուղարկել ԱԺ, կանեի

    09.07.2020| 21:09
    Հարկային օրենքները շատ զգայուն են, և ցանկացած հարկային օրենք պետք է բազմակողմանի քննարկվի, վերլուծվի, անդրադառնալով օրենսդրության մեջ կատարված՝ գույքահարկին վերաբերող փոփոխություններին՝ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
  • Հետաքննությունից ամենաքիչը պիտի իշխանությունը խոսի

    Հետաքննությունից ամենաքիչը պիտի իշխանությունը խոսի

    09.07.2020| 18:08
    Ուղղակի ապշեցնող է իշխանության ներկայացուցիչների այն համառությունը, որով նրանք փորձում են համոզել, թե համավարակն ինչ-որ ուժի ձեռնտու է, քանի որ դրանով նրանք ինքնահաստատվում են, քննադատում են իշխանությանն ու ավելին, դեռ պիտի քննեն, թե այս օրերին նրանք ինչ շահեր են հետապնդում։
  • Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ պետք է ԼՀԿ-ն «տեղավորվեր» իրավակական առումով կասկածելի այս գործընթացներում

    Էդմոն Մարուքյան. Ինչո՞ւ պետք է ԼՀԿ-ն «տեղավորվեր» իրավակական առումով կասկածելի այս գործընթացներում

    09.07.2020| 14:48
    ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով, մեղմ ասած, խոցելի գործընթաց է։ Սրա մասին բազմիցս խոսել ենք, իսկ հիմա էլ ավարտին ենք հասցնում ՍԴ ուղարկվելիք մեր դիմումը:
  • Լույս չի լինի

    Լույս չի լինի

    09.07.2020| 14:47
    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին կհոսանքազրկվեն. Երևանում` 11:00-17:00 Այգեստան 9փ. 41-55 սեփական տներ, Այգեստան 11փ. 82-199 սեփական տներ և ոչ բնակաիչ-բաժանորդներ, Քաջազնունի փ. 6 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 60 շենք, Մաշտոցի պող. 21 շենք, Փարպեցի փ. 4 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ, Պարոնյան փ. 28 շենք և ոչ բնակիչ-բաժանորդներ։
  • ՊՆ նախարարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

    ՊՆ նախարարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

    09.07.2020| 14:46
    ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 8-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:
  • Անգելա Մերկել. Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար

    Անգելա Մերկել. Համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար

    09.07.2020| 14:45
    Կորոնավիրուսի համավարակը չի կարող արդարացում լինել ժողովրդավարական սկզբունքների խախտման համար, քաղաքացիների իրավունքների սահմանափակման միջոցառումները միայն ժամանակավոր բնույթ պետք է կրեն՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրախորհրդարանում, որի նախագահությունը հուլիսի 1-ից ստանձնել է Գերմանիան:
  • Բեռլինը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ից դուրս գալու որոշումը

    Բեռլինը քննադատել է Թրամփի՝ ԱՀԿ-ից դուրս գալու որոշումը

    09.07.2020| 14:44
    Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը քննադատել է ԱՄՆ-ի՝ ԱՀԿ-ից դուրս գալու որոշումը: Մաասի հայտարարությունը հրապարակվել է ԱԳ նախարարության պաշտոնական թվիթերյան էջում։
  • Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցումը բացասական կազդի ԵՄ-Իսրայել համագործակցության վրա

    Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի բռնակցումը բացասական կազդի ԵՄ-Իսրայել համագործակցության վրա

    09.07.2020| 14:44
    ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Հորդանանի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան տարածքների հնարավոր բռնակցումը բացասական կազդի Եվրամիության հետ հարաբերությունների վրա:
  • Հուլիսի 10-ին 12 ժամով կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

    Հուլիսի 10-ին 12 ժամով կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

    09.07.2020| 14:37
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ին ժամը 22.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի, Սարի Թաղի, Մուշական և Ջրաշեն թաղամասերի:
  • Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի

    Հուլիսի 13-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի

    09.07.2020| 14:36
    Աժ-ն 2020-ի հուլիսի 13-ին ժամը՝ 14:00-ին, կգումարի արտահերթ նստաշրջան, որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը։ Նիստի օրակարգում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում), «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, (երկրորդ ընթերցում), «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)։