Հայաստանում համաճարակաբանական, սոցիալ-տնտեսական իրավիճակը, ներքաղաքական զարգացումները, վերջին սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցեր են քննարկվել երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Կորոնավիրուսով վարակվածության ու մահվան բարձր թվերի պատճառով Շվեդիայի քաղաքացիներն անցանկալի զբոսաշրջիկներ են դարձել շատ երկրներում: Դա վշտացնում է ամբողջ ազգին՝ գրում է Կայ Շտրիտմատերը Tages-Anzeiger-ում:
«Վստահության ու անվտանգության» ֆրանս-ռուսական երկխոսությունը, ինչպես անվանում է Ելիսեյան պալատը, վերսկսվեց 2020-ի հունիսի 26-ին Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի տեսակապով բանակցություններով:
Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության պաշտպանական համագործակցության ծրագրերի շրջանակում հուլիսի 1-ին Բրիտանական դեսպանատունը ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրել է տեղական արտադրության անհատական պաշտպանիչ միջոցներ:
Ռումինիայի հայկական համայնքն արձագանքել է Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի, Ժելյանա Զովկոյի և Մարինա Կալյուրանդի հայտարարությանը. «Եվրախորհրդարանի պատգամավորներ Տրայան Բասեսկուի/Ռումինիայի նախկին նախագահ/, Ժելյանա Զովկոյի և Մարինա Կալյուրանդի հայտարարությունը խորը հիասթափություն և զարմանք է առաջացրել Ռումինիայում բնակվող հայության շրջանում։
Այ տղա, էդ որ դիմակդ հագել կանգնել ես սեղանիկի առաջ եւ ցինիզմի գերադրական աստիճանով հայտարարում ես, «ենթադրենք 20 հազար դեպքը իմ մեղքով է եղել, բա 10 միլիոնը ո՞ւմ», էդ քեզ իրո՞ք ներշնչել ես թե դու քեզնից ինչ-որ բա՞ն ես ներկայացնում․․․
Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե որքանո՞վ է Հայաստանում մասնագետների կարծիքը հաշվի առնվում կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, ինչո՞ւ մասնագիտական խորհուրդ չի ձևավորվում։
Ոչ թե Հայաստանի Առողջապահության նախարարությունն է ի սկզբանե կոչ արել դիմակներ չկրել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...