30.06.2020|
00:24
Չորս օր առաջ հաքերային հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթի կայքը, և ոչնչացվել են շուրջ 20 տարվա բազաները։ Թերթի խմբագիր Ֆլորա Նախշքարյանը «Իրատեսի» հետ զրույցում պատմեց, որ նույն օրը դիմել են ԱԱԾ, սակայն կառույցից ընդամենը երեկ երեկոյան, այսինքն 3 օր հետո զանգել են ու ասել, որ դիմեն ոստիկանություն։