Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է հունիսի 26-ին տեսաձևաչափով բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկացրել է Ելիսեյան պալատը: «Բանակցությունները տեսակոնֆերանսի ձևաչափով նախատեսված են հունիսի 26-ին` կեսօրին»,- ասել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ևս վարակվել է կորոնավիրուսով: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Գևորգյանն ասել է, որ երեկ COVID-19 թեստ է հանձնել, որի պատասխանը ստացել է այսօր:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հունիսի 25-ից կառավարությունը մասնակի կսուբսիդավորի քաղաքացիների հիփոթեքային վարկերը: Նա նշել է նաև, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ շինարարական ընկերությունները կարողանան ավարտել սկսած շինարարությունը:
Այս ամբողջ ֆոկուսն ուրիշ բանի համար է: Մեր որոշման հրապարակումից հետո ԼՀԿ-ի դեմ լայնածավալ կամպանիա է սկսվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մոսկվայից վերադառնալուց հետո Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի հանձնած կորոնավիրուսի թեստը բացասական է՝ հայտնել է նրա մամուլի խոսնակ Տոլոնգայ Սթամալիևան: Ժենբեկովը շարունակում է մնալ ինքնամեկուսացման մեջ և աշխատում է հեռավար ռեժիմով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատրաստ է 2022-ին հանրաքվե անցկացնել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ, եթե այս գաղափարի կողմնակիցները բավականաչափ ստորագրություններ հավաքեն: Նրա ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...