22.06.2020|
23:11
Ջասթին Բիբերը, Շակիրան, «Քոլդփլեյ» խումբը հունիսի 27-ին Բրյուսելում կմասնակցեն բարեգործական համերգին, որին կհաջորդի կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցների հանգանակությունը: Միջազգային դոնորների մասնակցությամբ համաժողովը կանցնի Եվրամիության գործադիր մարմնի և Global Citizen հանրային շարժման հովանու ներքո: