Սիրիացիները սոցիալական ցանցերով միմյանց են փոխանցում թիվը, որ օրվա մեջ, ինչպես աճուրդում, աճում է՝ 1800, 2400, 3000, 3500, 3800... Դա դոլարի կուրսն է սիրիական ֆունտի նկատմամբ՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո:
Շվեդիայի դատախազությունը հատարարել է, որ գիտի՝ ո՞վ է 1986-ին սպանել վարչապետ Ուլոֆ Պալմեին: Հաստատվել է, որ մարդասպանը ապահովագրական Scandia ընկերությյան նախկին աշխատակից Ստիգ Էնգստրոմն է, որ հայտնի է իբրև Սկանդիա-մեն: 2000-ին նա ինքնասպան է եղել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսից մահացել է իր քեռին՝ մանկական վիրաբույժ Ռոստոմյան Մելիքը:
Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020-ին տնտեսական իրավիճակի վատացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ տարեդարձի հարցերով Գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրությունը 75-ին. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտքաքին գործերի նախարարությունից։
Դա հրեշային արգումենտ է, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում՝ ինչպես դա կարող է տեղի ունենալ: Հայաստանը փոքր երկիր է, կես քայլի վրա է ամեն ինչ: Կարելի է հասկանալ՝ ինչպես համակարգը ճիշտ աշխատեցնել:
Դաշնակցության ներկայացուցիները նույն հռետորիկայով կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018-ի ամռանը, երբ կառավարության ձևավորումից մեկ-երկու ամիս էր անցել, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...