«ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն իր «տեսլականն» է հրապարակել՝ «պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ»: Ասում է, որ 2018-ից հետո սա երկրորդ համանման փաստաթուղթն է:
Մեր քաղաքական նպատակադրումից չենք հրաժարվել և տրված իրավական հնարավորություններից օգտվելով՝ այն կյանքի կկոչենք, լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի չեղարկումից հետո իշխանության գործողություններին։
Հայ-ռուսական հարաբերությունները կայուն ռազմավարական-գործընկերային են, բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ատոմակայանի արդիականացման ծրագրերին:
Մեզ մոտ ընտրական հրահանգներ չեն լինում՝ կլինի որևէ քաղաքական գործչի, բիզնեսմենի կամ նախկին օլիգարխի մասով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքների օտարման օրինականության ստուգման հարցին:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 7 240 000-ի, մահացածների թիվն անցել է 411 000-ը, բուժվել է 3 370 000 մարդ: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ թե վարակվածների և թե մահվան դեպքերի թվերով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը՝ 1980 000 և 112 000:
Չնայած երեկ հայտարարվեց, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստում հայտարարվել է, թե կուսակցությունը պահանջում է, որ լինեն հրաժարականներ, սակայն ԲՀԿ մեր աղբյուրը նշեց, որ կոնկրետ գործողություններ այդ պահանջին հասնելու համար չեն իրականացվելու:
Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ԱԳ նախարարները և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Լիբիայի հակամարտության բոլոր կողմերը, ներառյալ արտասահմանյան խաղացողները, պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և վերադառնան «5+5» ձևաչափով բանակցություններին:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...