Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019-ի գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կա 500 մահճակալ, որոնցից 80-ը` վերակենդանացման բաժանմունքում, այսօր ճեպազրուցի ժամանակ ասաց ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը:
Վարչական դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։ Ըստ այդմ՝ մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Իզմիրլյան» ԲԿ-ում։
Լիբանանահայ Սագո Գասապյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որից պարզվում է, որ Առաջին Հանրապետության տոնի առիթով հայ մեծանուն գործիչների շիրիմներին է այցելել, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղիկներ խոնարհել Լիբանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Ամեն օր ավելի շատ է հանրությունը համոզվում, որ վարակի դեմ իշխանությունն այլևս անզոր է, ոչ մի որոշում, քայլ ազդեցություն չեն թողնում, ամեն օր վարակակիրների թիվը նոր ռեկորդ է սահմանում։
2020-ի ապրիլին Վրաստանի տնտեսությունը նախորդ տարվա ապրիլի համեմատ նախնական տվյալներով նվազել է 16․6%-ով, իսկ հունվար-ապրիլին տնտեսական անկումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3․6%։ Տվյալները հրապարակել է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը։
Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները, դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից՝ Թվիթերում գրել է իտալացի լրագրող Պիետրո Բալցանոն: Նա պնդում է, որ խոսակցությունները դեռևս շշուկների մակարդակի են և ոչինչ պաշտոնական չէ, սակայն մրցաշրջանի ավարտին պորտուգալացին կհեռանա:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...