22.05.2020|
22:54
Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով: Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ: