Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած խնջույքի լուսանկարները սուր քննադատության առիթ են դարձել Հայաստանի իշխանությունների հասցեին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Մ4-Սևան-Ախթամար համալիր-Մ4 5.3 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։
«Տեսնես նրանք, ովքեր խոսում են Նիկոլի հրաժարականից, ՔՊ-ի կողմից նրան մերժելուց, հակաճգնաժամային, կամ անցումային կառավարությունից, իրենք իրենց են խաբու՞մ, ժոդովրդին են ուզում համոզե՞լ, երազո՞ղ են, թե՞ հրահանգ են կատարում»։
Մեկ մլն շնչի հաշվարկով Հայաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով տարածաշրջանի ռեկորդակիրն է՝ Ֆեյսբության իր էջում գրառել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր պատասխանում է Հանրային խորհրդի անդամների հարցերին: Անդրադառնալով կորոնավիրուսով ծանր դեպքերին՝ նախարարն ասաց, որ այս պահին ունենք 202 ինտենստիվ թերապիայի մահճակալ մոբիլիզացված հիվանդանոցներում, որից զբաղված է 152-ը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին հարցազրույցում անդրադարձել է Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիային.
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ անդրադառնալով բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ դուրս գալու որոշմանը, նշել է, որ «շատ է ափսոսում» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարություն է արել «Բաց երկնքի պայմանագրից» ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, ինչի մասին նախօրեին Վաշինգտոնը պաշտոնապես տեղեկացրել էր համաձայնագրի մյուս մասնակիցներին: Ենթադրաբար, ԱՄՆը պայմանագրից դուրս կգա կես տարուց:
Մայիսի 22-ը ֆրանսահայ շանսոնյե, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 96 տարեկան: Նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ տեսանյութ է հրապարակել:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մայիսի 22-ին միջկառավարական համակարգող խորհրդի նիստում տեղեկացրել է, որ այսօրվանից չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը: Նա հիշեցրել է, որ համակարգող խորհուրդը ստեղծվել է այս տարվա հունվարի 28-ին, երբ Վրաստանում դեռևս չէր գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...