Կարևորելով մեր համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների առողջությունը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն առաջինն է հանրապետական բուհերից, որը ձեռք է բերել հատուկ ախտահանիչ սարք:
Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։
Չինաստանում համավարակի իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով՝ հայտնել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեիը:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերյան գրառումներից մեկին:
Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվելու է արտակարգ դրության ռեժիմը՝ այսօր հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան Կախեթիում լրագրողների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ երկրում կերկարաձգվեն որոշ սահմանափակումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը:
Մայիսի 14-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ը։ Արտակարգ դրություն մտցնելու պահից Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թվի ոչ թե նվազում, այլ մշտական աճ է գրանցվում, ինչը պայմանավորված է իշխանության ապաշնորհ գործողություններով, կառավարության անլուրջ և անպատասխանատու վերաբերմունքով։
Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Օրերս համացանցում հայտարարություն է տարածվել, ըստ որի՝ ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերին ու աշխատակիցներին, երգիչ-երաժիշտներին, հանդիսավարներին, խոհարարներին, մատուցողներին և այլ մասնագիտությունների տեր անձանց կոչ էր արվում հավաք իրականացնել։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...