Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 
  • Թրամփը նամակ է հղել ԱՀԿ ղեկավարին

    Թրամփը նամակ է հղել ԱՀԿ ղեկավարին

    19.05.2020| 14:34
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին: Նշվում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հետաքննել է ԱՀԿ-ի արձագանքը COVID-19 կորոնավիրուսային վարակի իրավիճակին:
  • Առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց բաց տարածքում դիմակի բացակայության դեպքում 10 000 դրամ տուգանելու նախագծին

    Առաջին ընթերցմամբ խորհրդարանը կողմ քվեարկեց բաց տարածքում դիմակի բացակայության դեպքում 10 000 դրամ տուգանելու նախագծին

    19.05.2020| 14:33
    Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում անձանց 10 000 դրամ տուգանելու նախագիծը։ Բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, մինչդեռ պարտադիր է անձի մոտ դիմակի առկայությունը։ Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, այս դեպքում տուգանքի կենթարկվի ոչ թե դիմակ չկրող անձը, այլ՝ տնտեսվարող սուբյեկտը։
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    19.05.2020| 14:32
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 20-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Երևանի՝ Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսով, Լազո, Կաշեգործների փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-36 համարների՝ նրբանցքներով, Արգիշտի փողոցի 7/3 և Ագաթանգեղոս փողոցի 1-7 համարների ջրամատակարարումը:
  • Պոմպեոն բանակցել է Չավուշօղլուի հետ

    Պոմպեոն բանակցել է Չավուշօղլուի հետ

    19.05.2020| 14:31
    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Կողմերը «քննարկել են համագործակցությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարի հարցում, ներառյալ՝ թուրք և ամերիկացի քաղաքացիների վերադարձը հայրենիք, մատակարարման ցանցերի ապահովման գործում համագործակցության, համաճարակի դեմ պայքարի ՆԱՏՕ-ի ջանքերը»:
  • Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում են կազմակերպում

    Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նոր հանդիպում են կազմակերպում

    19.05.2020| 14:31
    Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը տեսակոնֆերանս է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս իրավիճակը, քայլերը, որոնք ձեռնարկվելու են առաջիկա ամիսներին` կորոնավիրուսի համաճարակից հետո, հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
  • Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 5041

    Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 5041

    19.05.2020| 14:30
    Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով՝ հասնելով 5041-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 145-ով և հասել 2164-ի:
  • Կորոնավիրուսից բուժվել՝ 1,8 միլիոն մարդ

    Կորոնավիրուսից բուժվել՝ 1,8 միլիոն մարդ

    19.05.2020| 14:29
    Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 4 800 000-ը, մահացել է 318 500 մարդ, բուժվածների թիվը մոտենում է 1 800 000-ին:
  • Օժանդակություն կցուցաբերվի արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում բիզնես նախաձեռնություններին

    Օժանդակություն կցուցաբերվի արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում բիզնես նախաձեռնություններին

    19.05.2020| 14:28
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երևանից դուրս արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Միջոցառումն արժանացել է հավանության և առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:
  • Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադեւոսյանը

    Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Էդուարդ Թադեւոսյանը

    19.05.2020| 12:51
    Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 6-ից 15-ն անցկացվելիք մրցույթը տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ եւ առցանց ձեւաչափով՝ կիրառելով բարձր տեխնոլոգիաների գործիքներ, բազմաթիվ նորարարություններ։
  • Պեկինը մեղադրվում է լրտեսության մեջ

    Պեկինը մեղադրվում է լրտեսության մեջ

    19.05.2020| 12:49
    ԱՄՆ-ը նախազգուշացրել է չինական արդյունաբերական լրտեսության ալիքի մասին՝ ուղղված Covid-19-ի դեմ պատվաստանյութ մշակող լաբորատորիաների ու հետազոտական ինստիտուտների դեմ և ռիսկերի, որ այդ սպառնալիքը ներկայացնում է աշխատանքի համար: