Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 
  • ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է ՀՔԾ

    ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու գործն ուղարկվել է ՀՔԾ

    13.05.2020| 21:16
    ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:
  • Հայաստանի պետական ջազային նվագախումբը շնորհավորել է Սթիվի Ուանդերի 70-ամյակը

    Հայաստանի պետական ջազային նվագախումբը շնորհավորել է Սթիվի Ուանդերի 70-ամյակը

    13.05.2020| 21:15
    Այսօր ամերիկացի սոուլ երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար, թմբկահար, պրոդյուսեր Սթիվի Ուանդերը նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը: Հայաստանի պետական ջազային նվագախումբը շնորհավորել է հանրաճանաչ երաժիշտին:
  • Ադրբեջանական մարտական հենակետերից կրակ է բացվել Բերքաբեր գյուղի ուղղությամբ

    Ադրբեջանական մարտական հենակետերից կրակ է բացվել Բերքաբեր գյուղի ուղղությամբ

    13.05.2020| 21:13
    Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ։
  • Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

    Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

    13.05.2020| 21:12
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 19-ին:
  • Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային բարձր ցուցանիշ, արտակարգ դրությունը կերկարաձգվի

    Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային բարձր ցուցանիշ, արտակարգ դրությունը կերկարաձգվի

    13.05.2020| 21:11
    Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ օրում գրանցված դեպքերի աննախադեպ բարձր թիվ՝ 180: Կեսօրից հետո շրջելով Երևանի փողոցներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ արտակարգ դրության երկարաձգումը անխուսափելի է, միայն թե սահմանափակումների ռեժիմը կմեղմացվի։
  • Ինչ են դարձնում ԱԱԾ-ն

    Ինչ են դարձնում ԱԱԾ-ն

    13.05.2020| 21:09
    ԱԱԾ-ն վերից վար փոխում են, ազատվում այն կադրերից, որոնք մասնագիտական պարտականությունները չեն նետում մի կողմ ու լծվում օրվա իշխանության քիմքին հաճո գործողությունների մշակմանը։
  • Արայիկ Հարությունյանը հայտնել է կադրային որոշումների մասին

    Արայիկ Հարությունյանը հայտնել է կադրային որոշումների մասին

    13.05.2020| 21:07
    Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է Արցախի ապագա կառավարության ձևավորման հետ կապված որոշ կադրային որոշումների մասին։ Արայիկ Հարությունյանը կադրային որոշումների մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
  • Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են, ԱՄՆ-ից՝ աճել

    Այլ երկրներից դրամական փոխանցումները կրճատվել են, ԱՄՆ-ից՝ աճել

    13.05.2020| 15:01
    Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019-2020-ի առաջին եռամսյակում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած և արտերկիր կատարված փոխանցումներին:
  • Ալեն Սիմոնյան. Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է, որ իրեն հարվածեն

    Ալեն Սիմոնյան. Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է, որ իրեն հարվածեն

    13.05.2020| 15:00
    «Պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է այս մեկ տարվա ընթացքում, որպեսզի իրեն հարվածեն, որպեսզի ինքը կարևորվի: Ինքը դա արել է ԲՀԿ-ի հետ, արել է Իմ քայլի հետ, իր նպատակը դա է եղել»,- ԱԺ միջանցքում Էդմոն Մարուքյանի հետ բանավիճելիս լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
  • Մայք Պոմպեոն ժամանել է Իսրայել

    Մայք Պոմպեոն ժամանել է Իսրայել

    13.05.2020| 14:59
    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Իսրայել: Պոմպեոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանում: Վերջին երկու ամսվա մեջ սա Պոմպեոյի առաջին օտարերկրյա գործուղումն է: Սպասվում է, որ նա կունենա երկու առանձին հանդիպումներ՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Կնեսետի խոսնակ Բենի Գանցի հետ: