-
08.05.2020|
15:28
Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշկինան մայիսի 8-ին խորհրդարանում առաջարկել է ընտրություններն անցկացնել օգոստոսի 9-ին: Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ զրույցում նշել էր, որ նախագահական ընտրությունները հետաձգելու հիմքեր չի տեսնում:
-
08.05.2020|
15:27
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
-
08.05.2020|
15:26
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և վարակը չտարածելու հրամայականը պահպանելով՝ վաղը փակ է լինելու և «Եռաբլուր» զինվորական պանթեոնը և «Հաղթանակ» զբոսայգին, որտեղ բացառապես արարողակարգային միջոցառումներ են տեղի ունենալու՝ Կառավարության մամուլի կենտրոնում տեղեկացրեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։
-
08.05.2020|
15:24
Լավրովի աղմկահարույց հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Սկիզբ առած ներքաղաքական եռուզեռի պատճառը ոչ միայն Արցախի նկատմամբ մեր սրտատրոփ վերաբերմունքն է, ոչ միայն ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունների խիստ մտահոգիչ շեշտադրումները, այլև այն, թե ինչպես է հանկարծակիի եկած գործող իշխանությունը փորձում պլստալ հայ ժողովրդի և քաղաքական շրջանակների մոտ առաջացած ուղիղ և կենսական հարցադրումներից:
-
08.05.2020|
15:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Մոսկվային օգնություն է առաջարկել: Խոսքը թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման մասին է: Իր օգնության առաջարկի մասին Թրամփը պատմել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտի հետ հանդիպման ժամանակ:
-
08.05.2020|
15:21
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույցում Հայաստանի վերաբերյալ խոսքերը։ «Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակը լավ առիթ է՝ վերհիշելու և հարգանքի տուրք մատուցելու համաշխարհային չարիքի դեմ պայքարի ելած և հաղթանակած բոլոր ժողովուրդների զոհողությանը և միասնությանը:
-
08.05.2020|
15:20
2019-ին չի արվել գոնե այն նվազագունը, որ մարդիկ ոստիկանության գոնե գոյությունից զգաստանան, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսնոյանը։
-
08.05.2020|
15:19
«Հրապարակը» օրաթերթը ներկայացանում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ պատմական կարևոր հաղթանակների տոների առիթով մի քանի նկատառումները՝ պետության անվտանգության այսօրվա ռիսկերի և անելիքի մասին:
-
08.05.2020|
15:19
Ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից այս միջադեպի համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև ծագած ծեծկռտուքին։
-
08.05.2020|
15:18
Պետության անվտանգության այսօրվա ռիսկերի և անելիքի մասին խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է. «Ոչ մի համաճարակ, ոչ մի հեղափոխություն, ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկել պատերազմի վտանգը, Ադրբեջանին չի ստիպել հրաժարվելու ռազմական ճանապարհով հաջողության հասնելու ցանկությունից: