Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են C-400-ի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման ժամկետների շուրջ, հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
Եվրահանձնաժողովը կշարունակի հավատարիմ մնալ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով սահմանափակիչ միջոցառումներին մինչև մայիսի 25-ը, ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչը:
168.am-ը գրում է, որ ըստ կայքի տեղեկությունների՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել: «Շնորհակալություն, ցտեսություն», - ասել է Արթուր Վանեցյանն ու լքել ՀՔԾ-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: Պուտինն ու Աբեն միմյանց տեղեկացրել են կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված միջոցառումների մասին:
Վրաստանի իշխանությունները մտադիր են հուլիսի 1-ից թույլատրել զբոսաշրջիկների մուտքը երկիր՝ հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան: Նրա խոսքով` մինչ այդ պլանավորում են բացել ցամաքային սահմանները և վերսկսել ավիաչվերթները:
ԱՄՆ Պետդեպարտամենտում վստահ չեն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները կարող են նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախօրեին ԱՄՆ-ում գործող գերմանական Մարշալի հիմնադրամի կազմակերպած համացանցային քննարկման` վեբինարի ընթացքում հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ, Պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական հարցերով բյուրոյի ներկայացուցիչ Ջորջ Քենթը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Հանդիպումից հետո վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողներին հարցերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պատրիկ Հովակիմյանին առաջադրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի գլխավոր խորհրդական։ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնն ու գրասենյակը ստեղծվեցին 2004-ին` Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության օրոք։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...