-
04.05.2020|
14:56
Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց բուժօգնության համար հիվանդանոցային համակարգում կա 350 ազատ մահճակալ, քաղաքացիների մի մասը բուժում է ստանում հյուրանոցներում՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
-
04.05.2020|
14:55
Չի լինելու 2016-ի ապրիլյան պատերազմի կրկնություն, չի լինելու 1991-94-ը: 2019-ին Ղարաբաղյան հակամարտության մասով բավական ծավալուն աշխատանք է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմամբ՝ Աժ-ում պատգամավորների հարցին ի պատասխան ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին:
-
04.05.2020|
14:54
Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
-
04.05.2020|
14:54
Իտալիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի հետևանքով մտցված սահմանափակումները թուլացնելու որոշումը, որ վերաբերում է արտադրական ու շինարարարական գործունեությանը:
-
04.05.2020|
14:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ԱՄՆ-ում հասանելի կլինի 2020-ին՝ գրում է Politico-ն։
-
04.05.2020|
14:52
Ղազախստանի ԿԸՀ-ն Սենատում առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաևայի լիազորությունները դադարեցնելուց հետո նրա փոխարեն սենատոր է նշանակել Մաուլեն Աշիմբաևին: Մայիսի 4-ին նախագահի աշխատակազմի առաջին փոխնախագահ Աշամբաևին սենատոր գրանցելու հրաման էր տվել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:
-
04.05.2020|
14:52
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է ամբողջ աշխարհի հավատացյալներին մայիսի 14-ին համախմբվել և կորոնավիրուսի համավարակից ազատվելու համար միասին աղոթել։
-
04.05.2020|
14:51
Հայաստանում այսօրվանից՝ մայիսի 4-ից սկսած տեղաշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա՝ պարետի որոշմամբ դեռ գործում է հանրային տրանսպորտի արգելքը: Այս սահմանափակումը դեռ կգործի՝ նկատի ունենալով համավարակի տարածման հետ կապված հասարակական տրանսպորտի բարձր ռիսկայնությունը:
-
04.05.2020|
14:48
Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր գրանցվել են, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
04.05.2020|
14:46
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ հարցին, թե ըստ կանխատեսումների՝ որքան ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար։