-
30.04.2020|
22:11
ՀՔԾ-ն ստացել է Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի միջադեպի նյութերը՝ ասել է խոսնակ Մարինա Օհանջանյանը: Այլ մանրամասներ ՀՔԾ-ն դեռ չի հաղորդում:
-
30.04.2020|
22:11
Կառավարությունն ընդլայնում է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի կոմունալ վճարների փոխհատուցման ծրագիրը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
30.04.2020|
22:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումները՝ անդրադարձ է կատարվել սոցիալական բնույթի, մասնավորապես, կոմունալ վճարների գծով հետագա օժանդակության հնարավորությանը:
-
30.04.2020|
22:08
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է ԱԳ նախարար և ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։ Ֆեյսբուքի իր էջում Արայիկ Հարությունյանը գրել էլ, որ քննարկել են «հայրենիքի առաջ ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին և տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր»։
-
30.04.2020|
21:46
Այսօր երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ընդամենը հարց տալու իրավունքից օգտվելու համար ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին համարել է օտարերկրյա գործակալ:
-
30.04.2020|
15:50
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առողջապահության նախարարի մտքին, որ եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակի աճել, ստիպված են լինելու ասիմպտոմ հիվանդներին ուղարկել տուն, քանի որ բուժհիմնարկներում տեղ չի լինի:
-
30.04.2020|
15:46
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հայրենական մեծ պատերազմի վետարաններին, պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ, յուրաքանչյուրին հատկացնել 300 հազար դրամ պարգևատրում:
-
30.04.2020|
15:45
Միլանի «Լա Սկալա» թատրոնը պատրաստվում է բացվել սեպտեմբերին: Արդեն ընտրվել են այն ստեղծագործությունները, որոնք կհնչեն բացմանը՝ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» (մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար) և Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան:
-
30.04.2020|
15:45
Yerkir.am կայքը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018թ. մինչև 31.12.2019թ., այն է՝ Փաշինյանի վարչապետության օրոք:
-
30.04.2020|
15:43
«Ես մեր վարչապետի սիրած բառերով կասեմ. «Օդում կախված լուրերի համաձայն» Փաշինյանն ունեցել է շատ վատ հանդիպում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն պատասխանատվության»՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: