«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը դեռևս մարտին արձանագրել էր, որ արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ բնակչությունը կանգնելու է կոմունալ վճարումներ կատարելու անկարողության խնդրի առջև, ունեցել ենք բազմաթիվ զանգեր քաղաքացիներից՝ կապված մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարել չկարողանալու հետ։
Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում:
«Ժողովուրդը» գրում է․«Երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ թեժ քննարկվեց և ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Չնայած դատական ոլորտին չմիջամտելու «Մեդիա պաշտպանի» կոչ-հորդորներին` վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ևս մեկ հայտարարություն է արել ֆեյսբուքում`դուրս գալով իր լիազորություններից ու իր վրա վերցնելով դատարանի գործառույթներ:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները և Խորենացի փ. 209, 211 շենքերը, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տները:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 65-ով՝ հասնելով 1932-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 34-ով և հասել 900-ի, տեստավորումների ընդհանուր թիվը 20189 է: Կորոնավիրուսային հիվանդությունից Հայաստանում բուժվում է 1000 մարդ:
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։
Ֆրանսիայի պատգամավորները էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացրել սրճարանների ու ռեստորանների փուլ առ փուլ բացման իրենց ծրագիրը՝ հաղորդել է Europe 1 ռադիոկայանը: Կառավարությունը հայտարարել է, որ հասարակական սննդի հաստատությունների բացման ժամկետների որոշումը կընդունվի մայիսի վերջին:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...