24.04.2020|
15:42
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը մենք ոգեկոչում ենք 1,5 միլիոն անմեղ զոհերին և խոնարհվում նրանց անմար հիշատակի առաջ։ Այս տարի Մեծ Եղեռնի 105-րդ տարելիցը նշում ենք արտակարգ դրության պայմաններում, բայց դա չի խանգարում աշխարհասփյուռ հայությանը և առաջադեմ մարդկությանը հիշել ու դատապարտել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: