22.04.2020|
22:18
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ ԻՆՉՊԵՍ Վեհափառ Հայրապետը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պիտի հոգեհանգստյան պաշտոն կատարվի տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։