Մենք այս աշխարհի զորավորներն ենք,
Որ Լույսդ ենք բաշխում.
Ափերում պահած մխիթարությամբ`
Ցողում այն սիրով` կույրի, տկարի, հիվանդի վրա...
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է կարանտինային միջոցառումների հետագա թուլացման քննարկումները: Կանցլերը նշել է, որ ռեժիմի հետագա թուլացումը պարունակում է համավարակի երկրորդ ալիքի ռիսկ:
Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է դիմել Եվրոպական միությանը՝ առաջարկելով ստեղծել 1,5 տիրլիոն եվրո ծավալով աջակցության փաթեթ, որը պետք է որպես օգնություն բաշխվի կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի առաջացրած ճգնաժամից ամենաշատ տուժած երկրներին:
ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։
Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է.
«Մայիսի 21-ին տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը։ Եվ այդ օրը՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում, տեղի կունենա Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը»:
Մինչ այժմ իրականացված միջոցառումների արդյունքում կառավարությունը ծախսել է 12.5 միլիարդ դրամ: Ծրագրերը վերաբերել են 460 000 քաղաքացու, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Տեղի է ունեցել անընդունելի բան, դա եղել է ոչ պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի արդյունք, ԱԺ ճեպազրույցներին ասաց ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերից առաջ կադրերի արտահոսքին։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...