Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 43-ով՝ հասնելով 1291-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը:
Իսրայելում կարող են լինել արտահերթ չորրորդ ընտրություններ: Կնեսետին ուրբաթ օրը տրվեց 21 օր՝ կառավարության ձևավորման համար: Բենի Գանցի ու Բենյամին Նետանյահուի կուսակցությունները չկարողացան պայմանավորվել միասնության կառավարության շուրջ:
Կորոնավիրուսը Չինաստանը մատնել է խոր ճգնաժամի: Աշխարհի երկրորդ տնտեսությունը ամենալուրջ անկումն է ապրում ժամանակակից պատմության մեջ՝ ցույց տալով Covid-19 գլոբալ պանդեմիայի հետևանքների նախնական գնահատականը, դա խնդրահարույց է ամբողջ աշխարհի համար:
Արդեն 7-րդ կանխատեսումը, այս անգամ ապրիլի 16 տվյալներով տալիս է համարյա նույն արդյունքը՝ պանդեմիան Հայաստանում կվերջանա մինչև ապրիլի վերջը, մահացածների կանխատեսվող քանակը՝ 34, մահածության գործակիցը՝ 2,28%:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհին խնդրել է, որ իր 68-ամյա թագավորության ընթացքում առաջին անգամ իր ծննդյան տարեդարձին առիթով հրետանային համազարկ չլինի՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...