-
18.04.2020|
14:26
Դեռևս պետք է պահպանել սահմանափակումները, կարանտինի էֆեկտն ակնհայտ է. համաճարակն ունի իր տրամաբանությունը, հիվանդացությունն ինչ-որ փուլում պիտի իջնի, բայց շատ կարևոր է նաև առողջացումով դուրս գրվող հիվանդների հետագա հսկողությունը տեղամասային թերապևտների կողմից:
-
18.04.2020|
14:25
ԱՄՆ-ը գյուղատնտեսության ոլորտի աջակցության համար 19 միլիարդ դոլար կհատկացնի, հայտնում է politico.com-ը՝ հղում տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցին։ Եվս 14 մլրդ դոլար ԱՄՆ-ը ծրագրում է գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել հուլիսին։ Ամերիկացի ֆերմերներին կառա
-
18.04.2020|
14:24
ԱՄՆ-ում ապրիլի 15-16-ը կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3857 մարդ, գրանցվել է հիվանդության 31 905 նոր դեպք, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները: ԱՄՆ-ում գրանցվել է COVID-19 վարակի 701 000 դեպք և 36 997 մահ:
-
18.04.2020|
14:23
Գերմանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3609-ով և կազմել 137 439, հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Գերմանիայում երեկ մահացել է կորոնավիրուսով 242 հիվանդ: Մահացողների ընդհանուր թիվը 4110 է: Ըստ ինստիտուտի՝ բուժվել է 85 400 մարդ:
-
18.04.2020|
14:22
Խաբարովսկի երկրամասում չորս մարդ է զոհվել թեթև շարժիչով L-4 օդանավի վթարի հետևանքով: Վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: L-4 օդանավը կործանվել է Խաբարովսկից 30 կմ հեռավորության վրա: Օդանավը պատկանել է Խաբարովսկից մի գործարարի:
-
18.04.2020|
14:22
Այնպիսի տարբեր երկրներում, ինչպիսիք են Մոլդովան և Հայաստանը, դատական համակարգերն իրենց վրա քաղաքական ճնշում են զգացել՝ ասված է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության «2019-ին Մարդու իրավունքներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում:
-
18.04.2020|
14:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցությունը։
-
18.04.2020|
14:20
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է՝ գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է՝ եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, մայիսի 21-ին՝ 5000 դեպք:
-
18.04.2020|
14:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 47-ով՝ հասնելով 1248-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
-
18.04.2020|
11:52
«Իրատեսը» օրեր առաջ գրել էր, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մտահոգվելու տեղիք տվող հորդոր էր տարածել այն մասին, որ ապրիլի 24-ին բոլորին առաջարկում է սոցիալական ցանցերի անձնական էջերում գրել «Հիշում եմ»: