Ապրիլի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 9.25%-ով և կազմել 20.61 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 6.95%-ով և կազմել 30.00 դոլար:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը:
Վաղ թե ուշ Հայաստանի հարկատուներին են վերադարձվելու բոլոր այն գումարները, որոնք պատկանում են հենց իրենց՝ Աժ-ում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Ես դադարեցնում եմ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, քանի դեռ նրանք հետաքննում են արձագանքման սխալները և կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տրամադրումը»։
ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի վերախմբագրված տարբերակին։ Նա մասնավորապես նշել է, որ դա ՀՑԹԻ տնօրենի կողմից վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ ներգրավված լինելու և ակնկալված միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային հղկման գործընթացներով անցնելու հետևանքն է:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով իր, կառավարության մյուս անդամների և պետական ծառայության մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի ժամկետով կկրճատվեն 20%-ով:
ԱԱԾ-ի ու դատախազության գործողությունների հետևանքով Հայաստանի աշխատաշուկայում նոր ցնցում կարող է լինել։ «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը շուրջ 3000 աշխատակից ունի, կարող է կանգնել սնանկացման եզրին, ինչը հանկարծակիի է բերել ՀՀ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուներին։
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10:00-16:00 Նազարբեկյան փ. 19 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Գեղարքունիքի մարզում՝
11:00-13:00 Ծովագյուղ համայնքն ամբողջությամբ, Սեմյոնովկայի Հեռուստակայանը:
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ձայների 88 տոկոսով ընտրվել է հանրապետության նախագահ։
Հայաստանում երեկ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 44-ով՝ հասնելով 1111-ի, հիվանդությունից մահացել է ևս մեկ մարդ, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...