-
13.04.2020|
13:34
Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մեկ ամսով: Նախատեսվում է 2020-ի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020-ի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից երկարաձգել 30 օրով՝ մինչև 2020-ի մայիսի 14-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով:
-
13.04.2020|
13:34
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին՝ փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերող ծրագրով արդեն կա բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամ գումարով՝ կառավարության այսօրվա արտահերթ նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
-
13.04.2020|
13:29
Ֆրանսիայում նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով վարակվածների և զոհերի թվում կան նաև շատ հայեր՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ, լրագրող Գրիգոր Ամիրզայանը:
-
13.04.2020|
13:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի» է որակել նավթի արդյունահանման ծավալների կրճատման ՕՊԵԿ+-ի նոր գործարքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին շնորհավորել է «նավթային պատերազմի» դադարեցման համաձայնության հասնելու կապակցությամբ՝ պնդելով, որ այդ քայլն ԱՄՆ-ում էներգետիկ ոլորտի հարյուր հազարավոր աշխատատեղեր կփրկի:
-
13.04.2020|
13:27
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսաուղերձ է հղել բրիտանացիներին:
-
13.04.2020|
13:27
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Covid-19-ի հարցով հատուկ համակարգող Դևիդ Նաբարոն զգուշացրել է, որ վիրուսը պարտադիր չէ, որ տարածվի ալիք առ ալիք, ինչպես գրիպը:
-
13.04.2020|
13:26
Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակում, ԱԺ-ում հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
-
13.04.2020|
13:25
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ հայ բժիշկները չեն հեռանում եվրոպական երկրներ կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի բարձր աշխատավարձերով աշխատանքի անցնելու համար:
-
13.04.2020|
13:24
Ակնկալվում է ՀՀ-ում կորոնավիրոսային հիվանդություններով ախտահարված անձանց լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել և լրացուցիչ մասնագետներ ներգրավվել՝ նրանց վերապատրաստման արդյունքում, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Լիցենզավորման մասին» ՀՀ լրացում կատարելու մասին օրենքնի նախագծերը։
-
13.04.2020|
13:23
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել 4 ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը: