-
09.04.2020|
11:01
Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գիշերը վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Բորիս Ջոնսոնը «պահպանում է ոգու կայտառությունը», թեպետ նրան թթվածին է տրվում, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված չէ:
-
08.04.2020|
23:12
Իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ:
-
08.04.2020|
23:11
Երեկ ստորագրվել է ԳԴՀ և ՀՀ միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը, որ սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։
-
08.04.2020|
23:11
Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել ՉԺՀ նախագահին, որում բարձր էր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած առաջընթացը: Սի Ձինպինը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
-
08.04.2020|
23:10
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյբուքում գրել է. «Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում:
-
08.04.2020|
23:08
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, նավթի արդյունահանման ծավալների կրճատման մի քանի տարբերակների վերլուծություն է պատրաստել ՕՊԵԿ+ երկրների՝ ապրիլի 9-ին կայանալիք նիստի համար։
-
08.04.2020|
23:06
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն՝Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
08.04.2020|
23:05
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքում գրել է. «Մարտի 31-ին Արցախում (ԱՀ) կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Բացարձակապես ազատ, արդար, ազնիվ մրցակցային հիմունքներով ձևավորվել է ԱՀ նոր խորհրդարանը։
-
08.04.2020|
23:04
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքները ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020-ի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով:
-
08.04.2020|
23:03
Ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ոտնլվայի և յուղի օրհնության արարողության ընթացքում դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը՝ սրբի բարեխոսության և օրհնության հայցով համավարակի այս իրավիճակում մեր հայրենիքի և աշխարհասփյուռ ժողովրդի համար։