-
07.04.2020|
15:22
Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16,6 հազարի, 320 մարդ մահացել է, հայտնում է առողջապահության նախարարությունը: Երկուշաբթի գրանցվել է վարակի 15 822 և 293 մահվան դեպք:
-
07.04.2020|
15:21
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 1154 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 7497-ի, հայտնում է օպերատիվ շտաբը:
-
07.04.2020|
15:20
2020-հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 000 դրամից կդառնա 300 000 դրամ, իսկ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 300 000 դրամ, նախկին 150 000-ի փոխարեն, ասված է «ՀՀ կառավարության ծրագրի 2019-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում:
-
07.04.2020|
15:20
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
-
07.04.2020|
15:11
2019-ին ավարտվել են ԵՄ-ի կողմից 2018-ի գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող 36 միլիոն եվրո դրամաշնորհային 2 համաձայնագրերի ստորագրման և հաստատման գործընթացները, ասված է «ՀՀ կառավարության ծրագրի 2019-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում։
-
07.04.2020|
15:08
Հաջորդ շաբաթ Ռուսաստանում կհայտնվի կորոնավիրուսային վարակի բուժման համար «Ֆավիրպիրավիր» դեղամիջոցի փորձնական խմբաքանակը՝ «Առաջին ալիքին» հարցազրույցում ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
-
07.04.2020|
15:07
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով, ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
07.04.2020|
15:06
Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է լազերային ֆիզիկայի ոլորտում հայտնի գիտնական Միշիկ Ղազարյանը: 72-ամյա ֆիզիկոսը մարտի վերջին երկկողմանի թոքաբորբով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ և երեկ մահացել է: 10 օր առաջ նույն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել էր նրա կինը` 69-ամյա բժիշկ Արփիկ Հասրաթյանը:
-
07.04.2020|
15:06
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20-ով՝ հասնելով 853-ի՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքը:
-
07.04.2020|
15:05
Ամենաշատ դեպքերն այս օրերին արձանագրվում են ԱՄՆ-ում, երեկ գրանցվել է 30000 նոր դեպք: Կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվն ԱՄՆ-ում արդեն 367000 է, մահացածների ընդհանուր թիվը մոտենում է 11 000: