-
04.04.2020|
15:20
Ապրիլի 6-ին կազմակերպվի Ռուսաստանից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձը՝ հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը:
-
04.04.2020|
14:13
Դատապարտելի է Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ-ադրբեջանական սահմանին, Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում իրադրության վերաբերյալ պարբերական կեղծ տեղեկատվության տարածումը, որի նպատակն է քողարկել կամ արդարացնել իր կողմից հրադադարի ռեժիմի և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները՝ նշված է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:
-
04.04.2020|
14:12
Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանողներ, որ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ՝ նշված է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ:
-
04.04.2020|
14:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ:
-
04.04.2020|
14:10
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ուղերձով դիմել է հայրենակիցներին: Ավստրիայում Զատիկն ամենասիրված տոներից մեկն է, կանցլերը խնդրել է քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային տոնակատարություններից և պահպանել տներում պարտադիր մնալու կարգը:
-
04.04.2020|
14:10
Հունաստանում պետական գրասենյակների տանիքներին տեղադրել են Իտալիայի դրոշը՝ հույներն իրենց համերաշխությունն են հայտնում կորոնավիրուսից տուժած իտալացիներին:
-
04.04.2020|
14:09
Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 34-ով՝ հասնելով 770-ի, փաստացի բուժվում է 720-ը՝ հաղորդում է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:
-
04.04.2020|
12:40
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետության դասերի շարք, որոնք վարում են հայտնի երաժիշտներ և պրոֆեսորներ։ Այս շարքի առաջին պարապմունքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին. այն վարել է Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր Իգոր Պետրուշևսկին։
-
04.04.2020|
11:35
Կրեմլն ամբողջ ուժով փորձում է զսպել կորոնավիրուսի համաճարակը: Բայց Վլադիմիր Պուտինի հայտարարած հարկադիր արձակուրդը թանկ կնստի տնտեսության վրա՝ գրել է Անդրե Բալենը Handelsblatt-ում:
-
04.04.2020|
11:16
Ապրիլի 3-ին Անգելա Մերկելը վերադարձավ կանցլերի աշխատասենյակ՝ նա ստիպված էր ինքնամեկուսանալ: