-
03.04.2020|
22:10
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորեւ:
-
03.04.2020|
20:53
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրությամբ դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ ՀՀ-ում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:
-
03.04.2020|
20:52
Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 միլիոն դրամ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը։
-
03.04.2020|
20:51
Այրվածքաբանության ազգային կենտրոնը կվերածվի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր բժշկական կենտրոնի, Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
03.04.2020|
20:50
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 017 394-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 53 000-ից:
-
03.04.2020|
20:49
Բեռլինում բարձր վարկանիշ ունեցող ռեստորաններից մեկը, որը փակ է հաճախորդների համար, այս օրերին աշխատում է բժիշկների համար՝ անվճար սնունդ մատակարարելով նրանց՝ տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Ռեստորանի հիմնադիր Մաքս Շտորեն Գերմանիայի ամենապահանջված խոհարարներից մեկն է:
-
03.04.2020|
20:48
Նորաձեւ կոշիկի իտալացի հայտնի դիզայներ Սերջիո Ռոսին մահացել է 85 տարեկանում կորոնավիրուսով վարակվելուց հետո, հայտնում է CesenaToday-ը:
-
03.04.2020|
20:46
Google ընկերությունը պատրաստվում է հրապարակել իր օգտատերերի գտնվելու վայրի տվյալները․ առաջին տվյալները հասանելի կլինեն ապրիլի 3-ին, գրում է Politico-ն։
-
03.04.2020|
20:31
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ճգնաժամանյին իրավիճակում Եվրամիությունը պատրաստվում է 100 մլրդ եվրո ծախսել ԵՄ տարածքում գործող ընկերությունների աշխատողների՝ չվճարվող արձակուրդ գնալը կամ ժամանակավոր անգործությունը կանխելու նպատակով:
-
03.04.2020|
20:30
Բեռլինի Սենատը սահմանել է տուգանքների չափ՝ կարանտինի սահմանափակումները խախտելու համար, ներառյալ՝ շրջապատից մեկուկես մետր հեռավորությունը չպահպանելու համար: