-
03.04.2020|
17:18
Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին տեղեկացրել է, որ տնտեսության և զբոսաշրջության տարբեր ճյուղերին աջակցելու համար կառավարությունը 2 միլիոն դոլար արժողությամբ փաթեթ կօգտագործի:
-
03.04.2020|
17:17
Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 000 պաշտպանիչ, բժշկական դիմակ, հայտնում են Շիրակի մարզպետարանից։
-
03.04.2020|
17:16
Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր, գրում է ամերիկյան «Foreign Policy»-ն՝ պատմելով այն երկրների մասին, որոնք հասել են որոշակի արդյունքների՝ այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու հարցում:
-
03.04.2020|
17:15
Թբիլիսիի կենտրոնական փողոցներն ախտահանվել են հատուկ լուծույթով, որն անվտանգ է մարդկանց առողջության համար:
-
03.04.2020|
17:15
ԱՄՆ-ում Ջոն Հոփքինսի համալսարանի մասնագետները հայտնել են, որ աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով՝ ապրիլի 3-ին Երևանի ժամանակով ժամը 02:00-ին: COVID-19-ի հարուցած թոքաբորբից աշխարհում մահացել է 51 400 մարդ: Զեկույցի հեղինակների փոխանցմամբ՝ վարակվածների և զոհերի իրական թիվը հավանաբար շատ ավելի մեծ է:
-
03.04.2020|
17:14
Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։
-
03.04.2020|
17:13
«Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի ախտորոշման թեստերը Հայաստանում արտադրելու մեր առաջարկը», - ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը:
-
03.04.2020|
17:12
Կորոնավիրուսի դեպքերի թիվը Հայաստանում անցած մեկ օրում աճել է 73-ով՝ հասնելով 736-ի՝ հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը: Բացասական են եղել 3 258 թեստերի արդյունքները:
-
03.04.2020|
11:09
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց, որ ամբողջ ապրիլը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
-
03.04.2020|
11:06
Երկրների մեծ մասը պայքարում է կորոնավիրուսի դեմ կարանտինով՝ չնայած տնտեսության վիթխարի վնասին: Մյուսները չեն շտապում բիզնեսն արհեստական կոմայի մեջ մտցնել՝ վախենում են, որ դեղը հիվանդությունից վտանգավոր կլինի: