Այսօր գրանցվեց կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով` 68-ամյա քաղաքացու մոտ եղել է հաստատված երկկողմանի թոքաբորբ, բացի այդ նա ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում` սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն:
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի 10 վարչական շրջանում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Եվրոպական միությունը 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Հայաստանում ԵՄ գրասենյակը:
Ազգային ժողովում նրա ձայնը զրնգում է ճիշտ այնպես, ինչպես պատերազմի օրերին թնդանոթն էր համազարկ արձակում՝ թշնամուն հասկացնելով, որ մեզ երբեք էլ չի կարողանալու լռեցնել:
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ իր խոնարհումը բերելով 2016 թ. ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին և աղոթելով նրանց հոգիների հանգստության համար:
Իսրայելի առողջապահության նախարար Յակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով: Նախարարի ու նրա կնոջ մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանք գտնվելու են կարանտինի մեջ:
Օդի աղտոտվածության մակարդակը եվրոպական քաղաքներում նվազել է կորոնավիրուսի համավարակի շրջանակներում իշխանությունների սահմանափակող միջոցառումներից հետո՝ հաղորդում է Reuters-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի ինտեգրումից ակնկալում է «իսկական դաշինքի ոգուն համապատասխան» փոխըմբռնելի որոշումներ:
Ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ը, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...