-
31.03.2020|
16:03
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում կառավարությունների սահմանած հսկողությունը կարող է հանգեցնել քաղաքացիական անազատությունների երկարաժամկետ հետևանքների, գրում է Business Insider-ը։
-
31.03.2020|
16:02
Մեքսիկայի կառավարությունը որոշել է արտակարգ դրություն մտցնել` կորոնավիրուսով վարակի տարածման պատճառով, երբ հաստատված դեպքերի քանակը գերազանցել է հազարը: Մեքսիկայում գրանցվել է վարակվածության 1094 դեպք՝ 28 մահացությամբ:
-
31.03.2020|
16:01
2020-ի մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, հակառակորդի հենակետերից՝տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004-ին, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
-
31.03.2020|
16:00
Երկուշաբթի կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը Գերմանիայում աճել է 4615-ով և հասել 61913-ի, կիրակի օրվանից հիվանդությունից մահացել է 128 մարդ՝ հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը: Մեկ օր առաջ ինստիտուտը հաղորդել էր 57298 դեպքի մասին, իսկ 455-ը մահացել էին: Մահերի ընդհանուր թիվը այժմ 583 է:
-
31.03.2020|
15:41
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Աժ-ում անդրադարձել է երեկ առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ թյուրընկալումներին։
-
31.03.2020|
15:40
Արտակարգ իրավիճակի պայմաններում հեռախոսային կոնտակտի փաստը չի աձանագրվելու, արձանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման ժամանակ։
-
31.03.2020|
15:39
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
-
31.03.2020|
15:38
Մարտի 30-ի դրությամբ Հայաստանում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք, կորոնավիրուսով վարկվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի: Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
-
31.03.2020|
15:33
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ընտրությունների
վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է՝ ՀՀ ԱԳՆ-ն:
-
31.03.2020|
15:31
Եվրամիությունը հայտարարություն է տարածել այսօր Լեռնային Ղարաբաղում անցկացվող խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կապակցությամբ` վերահաստատելով նախորդ տարիներին հնչեցրած դիրքորոշումը: