«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի գլխավոր դերակատար, բոլորի կողմից սիրված դերասանուհի Բարբարա Բրիլսկան օնկոլոգիական հիվանդություն ունի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման, մասնավորապես` լրատվամիջոցների գործունեությանը վերաբերող դրույթներում։
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մարտի 25-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-17։00 Չեխովի փ․ 14, 16 շենքերը, Չեխովի փ․ 1-ին նրբանցքի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
Նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ ԱՄՆ-ում հատկացվող ֆինանսական օգնության չափը կկազմի մոտ 6 տրիլիոն դոլար՝ ասուլիսում հայտարարել է ԱՄՆ տնտեսական հարցերով նախագահի խորհրդական Լարի Կուդլոուն:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 422 000-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 18 000-ը: Ապաքինվել են 109142-ը:
Մարտի 25-ի ժամը 10:00-ից ավտոճանապարհները հիմնականում անցանելի են՝ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
«Փաստը» գրել է. «Այս օրերին նորից թիրախավորված արշավ է սկսվել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Հիմնական «առիթն» այն էր, որ եկեղեցին կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում չհետաձգեց մարդաշատ պատարագները: Հիմա էլ որոշ շրջանակների ափերից հանել է, որ եկեղեցին էլ է գտել հավատացյալ հանրության հետ անվտանգ հաղորդակցվելու ճանապարհը, և մասնավորաբար պատարագներն անցկացվում են «օնլայն» ռեժիմով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ կոչ անելով միավորվել և մասնակցել միասնական աղոթքին, որը տեղի կունենա վաղը կեսօրին (երևանյան ժամանակով`15:00-ին):
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...